Թեքսասի նահանգում դպրոցական Ահմեդ Մուհամեդը, որին անարդարացիորեն մեղադրել էին ռումբ պատրաստելու մեջ, փոխհատուցում է պահանջել։ Reuters-ի տեղեկություններով՝ բարոյական վնասի չափը կազմում է 15 մլն դոլար, իսկ ABC News-ը հայտնում է, որ խոսքը 21 մլն դոլարի մասին է։
Իրավաբանները նամակ են գրել Իրվինգի քաղաքապետարան եւ դպրոց։ Իշխանություններից նրանք պահանջում են 10 մլն դոլար, իսկ դպրոցից՝ 5 մլն դոլար։ ABC News-ը հայտնում է, որ վնասի չափը կազմում է համապատասխանաբար 14 եւ 7 մլն դոլար։
Փոխհատուցում չվճարելու դեպքում իրավաբանները 60 օրվա ընթացքում կդիմեն դատարան։
«Մուհամմեդի հայրը զայրացած է այն բանից, թե ինչպես են վերաբերվել իր որդու հետ։ Նա այդ արարքը գնահատում է որպես խտրականություն»,- ասված է նամակում, փոխանցում է Lenta-ն։ բացի այդ, տղային ներկայացված մեղադրանքները իրավաբանները գնահատել են որպես զրպարտություն։
Հիշեցնենք, որ դպրոցականը ժամացույցի մեխանիզմ էր պատրաստել, իսկ դպրոցում ուսուցչուհին ոստիկանություն էր դիմել՝ կարծելով, թե դա ռումբ է։




























