Հնդկաստանի հարավում՝ Թամիլնադ նահանգի վարչական կենտրոնում՝ Չենաի քաղաքում վերջին մեկ ամսում առնվազն 1.1 հազար մմ տեղում է գրանցվել՝ անձրեւի տեսքով: Ինչպես չորեքշաբթի հայտնել է Հնդկաստանի օդերեւութաբանական բաժանմունքը, այս ցուցանիշը պատմական առավելագույնն է:
Միայն անցած օրվա ընթացքում օդերեւութաբանները այնտեղ 139 մմ տեղում են արձանագրել: Նոյեմբերին ավելի քան 290 մմ տեղում էլ արձանագրվել է Բանգալոր քաղաքում՝ Հնդկաստանի հարավ արեւմտյան Կարնատաքա նահանգի վարչական կենտրոնում, ինչը նույնպես ռեկորդային ցուցանիշ է:
Ինչպես իր հերթին ճշգրտում է India Today ամսագիրը, նոյեմբերի սկզբից հորդառատ անձրեւների հետեւանքով սկսված ջրհեղեղների զոհերի թիվը Չենաիում ու Թամիլնադ նահանգի մյուս շրջաններում արդեն գերազանցել է 170 մարդը, եւս 400 հազարն էլ ստիպված են եղել լքել իրենց տները, հայտնվելով աղետի գոտում, հայտնում է ՏԱՍՍ-ը:





























