Բարձրագույն կրթությամբ տղամարդիկ միջինը ութ տարով ավելի երկար են ապրում, քան միայն միջնակարգ դպրոց ավարտածները, տեղեկացնում են Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության հետազոտողները Health at a Glance 2015 զեկույցում:

Կանանց դեպքում այս տարբերությունը չորս տարի է: Մարդկանց կյանքի տեւողության վրա կրթության մակարդակի առավելագույն ազդեցություն դիտարկվել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում, օրինակ` Չեխիայում տարբերությունը հասնում է  18 տարվա, Էստոնիայում`  15, իսկ Բուլղարիայում` 12: Վարկանիշի հակառակ ծայրին են Իտալիան, Շվեդիան, Պորտուգալիան. Այնտեղ տարբերությունը չորս տարի է:   Կանանց դեպքում կյանքի տեւողությունը կրթությունից ամենաշատը կախված է Էստոնիայում`    (տարբերությունը կազմում է 8 տարի), Բուլղարիայում (5,5 տարի) եւ Չեխիայում (5 տարի), իսկ ամենաքիչը` Իտալիայում, եւ Պորտուգալիայում (2 տարի), ինչպես նաեւ Շվեդիայում  (3 տարի), գրում է Gazeta-ն: