Ադրբեջանական կողմը պատրաստ է ջանքեր գործադրել ռուս-թուրքական հարաբերություններում լարվածության նվազեցման եւ վերացման ուղղությամբ:  Այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Դավութօղլուի հետ հանդիպման ընթացքում, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները` վկայակոչելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին: 

«Ադրբեջանը ցավում է եւ անհանգստացած է այն լարվածության համար, որն ի հայտ է եկել Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերություններում», - ասել է Իլհամ Ալիեւը: 

Այսպիսով` Իլհամ Ալիեւը փաստացիորեն հանդես է եկել Մոսկվայի եւ Անկարայի հաշտեցման նախաձեռնությամբ: