Սեպտեմբերի 5-ին Գարեգին Բ կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմ: Այցի շրջանակներում, սեպտեմբեր 11-ին Բըրբենք քաղաքում տեղի կունենա թեմի առաջնորդանիստ Ս. Ղեւոնդ նորակառույց եկեղեցու օծման արարողությունը: Սեպտեմբերի 12-ին` Խաչվերացի տոնին, նորաօծ տաճարում կմատուցվի Ս. Պատարագ:

Սեպտեմբերի 9-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայոց Արեւելյան թեմում, Բոստոնում, Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ, տեղի կունենա Հայոց Ցեղասպանության հիշատակին նվիրված հուշակոթողի օրհնության արարողությունը: