Կոլումբիայի ափերի մոտ հայտնաբերվել է ավելի քան 300 տարի առաջ խորտակված իսպանական գալեոնը: Այս մասին ասված է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսի հայտարարության մեջ: Ենթադրվում է, որ այդ գալեոնը զմրուխտներով , նաեւ ոսկյա ու արծաթյա դրամներով լի սնդուկներ էր տեղափոխում, հայտնում է Reuters գործակալությունը:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, «Սան Խոսե» գալեոնը խորտակվել է 1708թ. Կարիբյան ծովում՝ Կարթագեն քաղաքի մոտակայքում: Այն թագավոր Ֆիլիպ 5-րդի նավատորմի մի մասն է եղել իսպանական ժառանգության համար մղվող պատերազմի ժամանակ: Ինչպես հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով The Guardian-ը , նավով փոխադրվող գանձի արժեքը գնահատվում է մեկ միլիարդ ֆունտ ստերլինգ (մոտավորապես մեկուկես միլիոն դոլար):




























