Ազգային ժողովի նիստերից ամենաշատը բացակայած պատգամավորը ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանն է: Այս մասին տեղեկանում ենք Parliament Monitoring կայքից:
Գագիկ Ծառուկյանը այս տարի 591 անգամ չի մասնակցել քվեարկություններին:
ԱԺ նիստերից ամենաշատ բացակայած երկրորդ պատգամավորը ԲՀԿ-ական Գուրգեն Արսենյանն է: Գուրգեն Արսենյանը նիստերին չի մասնակցել 327 անգամ:
ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը բացակայել է 311 անգամ:
Կարո Կարապետյանը բացակայել է 295, ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը՝ 269, Արմեն Բաբայանը 258, ԲՀԿ պատգամավոր Արագած Ախոյանը 226, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ 222, ԲՀԿ պատգամավոր Ռուբեն Գեւորգյան՝ 211 անգամ:





























