ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ամենաակտիվ պատգամավորն է: Այս մասին տեղեկանում ենք Parliament Monitoring կայքից:
Ըստ կայքի՝ Ազգային ժողովի մյուս ամենաակտիվ պատգամավորներն են՝ Խոսրով Հարությունյանը, Հովհաննես Մարգարյանը, Էդմոն Մարուքյանը, Միքայել Մելքումյանը, Մհեր Շահգելդյանը, Հեղինե Բիշարյանը, Թեւան Պողոսյանը, Հրանտ Բագրատյանը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը եզրափակում է ամենաակտիվ պատգամավորների տասնյակը:





























