Բրիտանացի մասնագետները պարզել են, թե ինչու են մարդիկ իրենց մերձավորներին կասկածում վատ արարքների մեջ: Գիտնականները վստահ են, որ դրա գաղտնիքը մարդկային ուղեղի առանձնահատկության մեջ է:

Նախքան նման եզրահանգմանը գալը, հետազոտողները փորձ են անցկացրել, որի ընթացքում բոլոր կամավորներին երկու նախադասությունից բաղկացած թռուցիկներ են բաժանել: Առաջին նախադասության մեջ ասվում է, որ հաստատության ոմն տնօրեն գիտի, որ իր գործարանի գործունեությունը վնաս է հասցնում շրջակա միջավայրին, սակայն ոչին չի ձեռնարկում, քանի որ դրանից իր եկամուտը կպակասի: Իսկ երկրորդ նախադասության մեջ ասված է, որ տնօրենը որոշում է պահպանել շրջակա միջավայրը, փոխանցում է Informing-ը:

Փորձի մասնակիցներին առաջարկել են ընտրել, թե նշված նախադասություններից որն է ավելի հավանական թվում իրենց: Հարցվածների մոտ 80 տոկոսն ասել է, որ առաջինը:

Գիտնականները պարզել են, որ այդ որոշումը թելադրում է ուղեղի նշանման մարմինը: Պարզվում է, որ բացասական հույզերն ավելի շատ են ակտիվացնում նշանման մարմինը, քան դրական ապրումները: Այդ պատճառով մարդիկ ավելի շատ հավատում են շրջապատող մարդկանց վատ մտադրություններին: