Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող Քաղաքացիական հասարակության ինստիտուտը հրապարակել է իր արձանագրած առաջին խախտումները:
08:00-09:40 - Ավան - ՔՀԻ շրջիկ մեքենաները տարբեր ընտրատեղամասերի մոտ նկատել են «Z+» և Միլենա տաքսի ծառայության տաքսիներ, որոնք «Այո»-ի շտաբների մոտից ընտրողներին տեղափոխում են տարբեր ընտրատեղամասեր՝ ընտրելու:
9:11 - 1/24, Նոր Նորք - ՔՀԻ դիտորդը հաղորդում է, որ տեղամասում ընտրողներ չկան, ՀՀԿ վստահված անձը շատ ակտիվ է, ընտրողներից հասցեներ է հարցնում, հայտարարում է, որ «ուրիշ քաղաքական ուժի թուղթ ունի», ասում է «հելեք դուրս, մարդ բերեք»: Տեղամասում այլ դիտորդներ չկան:ՔՀԻ դիտորդը ցանկացել է գրանցամատյանը նայել, ՀՀԿ վստահված անձը խոչընդոտել է, սկսել է գոռգոռալ:
08:00 - 1/4, Ավան - Դիտորդին ներս են թողել: Նա պահանջել է, որ հանձնաժողովի գրանցամատյանում արձանագրեն մուտք գործելը խոչընդոտելու փաստը: Հանձնաժողովի նախագահը թույլատրել է գրանցել խախտումը, սակայն քարտուղարը հրաժարվում է:
07:30 - 1/4, Ավան - ՔՀԻ դիտորդին չեն թողել 1/04 ընտրատեղամաս մուտք գործել՝ ասելով, որ իրավունք չունի մասնկացելու հանձնաժողովի նիստին: Ներս են թողել միայն 08:00-ին, երբ ընտրատեղամասը բացվել է:
07:30 - 1/29, Նոր Նորք - Տեղամասը գտնվում է մանկապարտեզի 2-րդ հարկում եւ մատչելի չէ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար:
07:30-07:45 - ՔՀԻ-ից զանգահարել ԿԸՀ՝ դիտորդի խոչընդոտման մասին հայտնելու համար, սակայն հեռախոսահամարները չեն պատասխանում:





























