Մասնավոր օդանավը, որում օդաչուից բացի եղել է նաեւ հոլիվուդյան դերասան Մորգան Ֆրիմանը, վթարային վայրէջք է կատարել ամերիկյան Թունիքա (Միսիսիպիի նահանգ) քաղաքի օդանավակայանում: Օդանավը վայրէջք է կատարել թռիչքի վայրից 36 մղոն (մոտ 57 կմ) հեռավորության վրա:
Օդանավը Քլարքսդեյլ քաղաքից թռչում էր Հյուսթոն: Թռիչքից անմիջապես հետո օդանավը վայրէջքի թույլտվություն է խնդրել: Նշվում է, որ վայրէջքի ժամանակ օդանավը դուրս էր գալիս թռիչքուղուց եւ ընկնում կեղտի մեջ, հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցները:
Դերասանն, իր հերթին, հայտնել է, որ կոտրվել է օդանավի դողը: «Երբեմն գործերը պլանավորածի պես չեն գնում, բայց օդաչու Ջիմմի Հոբսոնի շնորհիվ մենք վայրէջք կատարեցինք՝ չստանալով որեւէ քերծվածք, ինչը չի կարելի ասել իմ օդանավի մասին»,-պատմել է 78-ամյա դերասանը:
Հյուսթոնում Ֆրիմանը պետք է մասնակցեր «Աստծո պատմությունը» վավերագրական ֆիլմի նկարահանումներին: Այս ֆիլմը նկարահանվում է National Geographic հեռուստաալիքի համար:



























