«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը մի շարք խախտումներ է հայտնաբերել հանրաքվեի քվեարկության ընթացքում:
Transparency.am-ի փոխանցմամբ արձանագրվել են հետեւյալ խախտումները.
9/28 տեղամաս (Կենտրոն, Հիդրոպոնիկայի պրոբլ. ինստիտուտ, Նորագյուղ 108)
09:57 Ընտրատեղամասում մեծ քանակությամբ առանց վկայականների եւ գրանցամատյանում չգրանցված կողմնակի անձեր կան, որոնց ՏԸՀ քարտուղարը պարբերաբար տեղեկություններ է հայտնում: Որոշները վստահված անձեր են, մնացածների ինքնությունը դիտորդը չի կարողանում պարզել: ՏԸՀ նախագահը չի արձանագրում խախտումը:
10:43 Ժառանգության վստահված անձը ահաբեկվել է եւ դուրս է հանվել տեղամասից:
10:31:16
9/27 ընտրողների համար նախատեսված ցուցակն, որտեղ ստորագրում են քվեաթերթիկն ստանալուց առաջ, արդեն էջեր կան, որ լցված էին արդեն ժամը 9-ի դրությամբ։ Լրագրողի հարցին, թե էդքան ընտրող չկա դեռ, չեն պատասխանում, իսկ թե ինչու չկա դրանց առջեւ հանձնաժողովի անդամի ստորագրությունը, կինը ասում է` մոռացել եմ ու ազատ ժամանակ ստորագրում է նրանց փոխարեն։
10:26:05
10:18 30 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը այցելել է 30/28 եւ 30/05 տեղամասեր եւ ահաբեկել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդներին, այն բանից հետո, երբ վերջիններս որոշ ձեռագիր քաղվածքներ է արել ընտրողների գրանցամատյանից: Սպառնացել է, որ նրան կձերբակալեն, ինչի հետո ստիպել է պատռել գրառումները:
09:27 10/09 տեղամասում, (Ջ.Կիրակոսյանի անվ. դպրոց) անհայտ անձը ՀՀԿ անդամության վկայականով ընտրողներ է տարել բերել տեղամաս` քվեարկելու, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդին խոչընդոտել են լուսանկարել այդ անձին:
09:12 «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդներից եւ ԶԼՄ -ներկայացուցիչներից ստացված ահազանգերը հիմնականում հետեւյալ խմբերով են. 1. Տեղամասերում հանձնաժողովների անդամները խոչընդոտում են դիտորդների ու ԶԼՄ ներկայացուցչիների աշխատանքը` արգելելով ազատ տեղաշարժվել տեղամասի տարածքում, դիտել քվեարկողների փաստաթղթերը, եւ քվեարթերթիկ ստանալու համար նախատեսված մատյանները, համոզվել ու հավաստիանալ, որ մարդը ստանում է իր հասանելիք քվեաթերթիկը: 2. Մի քանի տեղամասերում, պատճառաբանելով «Ասպարեզ» օրաթերթի եւ www.asparez.am կայքի խմբագրի տված վկայականների վրայի կնիքի որակը, փորձել են դուրս հանել ԶԼՄ ներկայացուցիչներին տեղամասերից, չնայած վկայականները կնքված են երկու կողմից: 3. Որոշ տեղամասերում հանձնաժողովների նախագահները, փորձում են արգելել «Ասպարեզ» օրաթերթի եւ www.asparez.am կայքի ներկայացուցիչներից մեկնումեկի ներկայությունը տեղամասում` պնդելով թե դրանք նույն ԶԼՄ են:




























