Շվեդիայի մայրաքաղաք Սթոքհոլմում մեկնարկում է նոբելյան հանդիսությունների շաբաթը: Շաբաթվա ընթացքում պատվելու են աշխարհի ամենահայտնի գիտական մրցանակաբաշխության՝ Նոբելյան մրցանակաբաշխության 10 դափնեկիրներին: Պարգեւատրման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Սթոքհոլմի ֆիլhարմոնիայում:
Այս տարի Նոբելյան մրացանակը կստանան 11 դափնեկիրներ, հիշեցնում է ՏԱՍՍ-ը: Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն՝ Խաղաղության մրցանակը կհանձնվի Օսլոյում:
Պատվավոր հյուրերը իջևանել են քաղաքի կենտրոնում՝ թագավորական պալատի դիմաց` աշխարհի ամենահայտնի հյուրանոցներից մեկում:
Այս տարվա նոբելյան մրցանակակիրներին հագեցած գրաֆիկ է սպասվում՝ հարցազրույցներ, համաժողովներ, ուսանողների հետ հանդիպումներ, համերգներ: Տոնական շաբաթվա գագաթնակետն է լինելու բանկետը
Սթոքհոլմի ու Օսլոյի հանդիսությունների համար Նոբելյան հիմնադրամից ծախսվելու է ընդհանուր առմամբ 15 մլն շվեդական կրոն (մոտավորապես 2 մլն դոլար ):: Հիմնական ծախսերն են լինելու տրանսպորտը, խնջույքի կազմակերպումը, դափնեկիրների բնակության ծախսերը:
2011 թ. Նոբելյան մրացանակաբաշխության գումարը 10 մլն կրոն էր կազմել (1.5 մլն դոլար): Երեք տարի առաջ անբարենպաստ տնտեսական իրավիճակի պատճառով այն նվազել էր՝ հասնելով 8 մլն կրոնի: Այս տարի շվեդական կրոնի փոխարժեքի թուլացման պատճառով այդ գումարը 2001 թ. ի վեր առաջին անգամ 1 մլն դոլարից էլ քիչ կլինի՝ 950 հազար դոլար:




























