Աշխարհի ամենահարուստ հինդուստական տաճարը՝ Տիրումալի Վենկատեշվարին, մտադիր է բանկ դնել 5.5 տոննա ոսկի, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով հնդկական լրատվամիջոցները:
Տաճարի այդ ներդրման մասին սկսել են մտածել այն բանից հետո, երբ Հնդկաստանի կառավարությունը իրավաբանական ու ֆիզիկական անձանց առաջարկել է ոսկին պահել բանկերում՝ տարեկան 2.5 տոկոսադրույքով: Վերջնական որոշումը կկայացվի 10-15 օրվա ընթացքում:
Տիրումալի Վենկատեշվարի տաճարը գտնվում է Հնդկաստանի հարավարեւելքում՝ Անդխրա Փրադեշ նահանգում ու նվիրված է հինդուիզմի գերագույն աստված Վիշնուի մանրավորումներից մեկին՝ աշխահաստեղծման պահապանին: Սա տարածաշրջանում ամենապաշտամունքային սրբավայրերից մեկն է: Համարվում է, որ ուխտագնացները տաճարին ամսական 100 կգ ոսկի ու 120 կգ արծաթ են նվիրաբերում:




























