ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ ազգին ուղղված իր ուղերձի հեռարձակման ժամանակ CNN հեռուստաընկերությունը Իսպանիայում տիտրերում նրան ներկայացրել է որպես Վենեսուելայի նախագահ, հաղորդում է RT-ն:
Սոցիալական ցանցերի օգտատերերն անմիջապես նկատել են սխալն ու ակտիվորեն մեկնաբանել են այն:
Օբաման իր հատուկ ուղերձում Քալիֆորնիայի Սան Բերնարդինո քաղաքում տեղի ունեցած կրակոցներն ահաբեկչություն է անվանել եւ կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին թույլ տալ ԻՊ-ի դեմ ռազմական ուժեր կիրառել:




























