Հակառակորդի հրետակոծության հետեւանքով դեկտեմբերի 5-ին երեկոյան ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող, 20-ամյա Վարազդատ Խաչատրյանը վիրահատվել է, վիճակը ծանր է, սակայն կայուն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Ղուկասավան համայնքի ղեկավար Արա Վարդանյանը, որի համագյուղացին է վիրավորված զինծառայողը:

«Վարազդատը բեկորային վնասվածքներ է ստացել: Հարազատների խոսքով՝ տարբեր վնասվածքներ ունի, վիրահատել են, վիճակը ծանր է, սակայն կայուն»,- ասաց գյուղապետը:

Արա Վարդանյանի խոսքով՝ Վարազդատ Խաչատրյանն այս ամսվա վերջ պետք է զորացրվեր արդեն:

Նշենք, որ վիրավորված զինծառայողը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինվորական հոսպիտալից, որտեղ բուժվում է զինծառայողը:

Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ-ն հայտնել էր, որ հակառակորդի հրետակոծության հետեւանքով 2015թ. դեկտեմբերի 5-ին ժամը 18:45-ի սահմաններում ականապայթյունային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Վարազդատ Իշխանի Խաչատրյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի արկածախնդիր մարտավարությունը անպատասխան չի մնալու եւ ստեղծված իրադրության ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա: