Ռուսաստանում միջին խավի ներկայացուցիչների թիվը ճգնաժամի պատճառով 2015թ. վերջին մեկ քառորդով կկրճատվի եւ կկազմի երկրի բնակչության 15 տոկոսը։ Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով ՌԴ ժողովրդական գյուղատնտեսության եւ պետական ծառայության ակադեմիայի Սոցիալական անալիզի եւ կանխատեսումների ինստիտուտի անցկացրած հարցումները։

Վերջին 15 տարում միջին խավին պատկանող ռուսաստանցիների թիվը չի աճել եւ այս ընթացքում կազմել է 20 տոկոս, պնդում է հետազոտությունը։ Միջին խավին են պատկանում այն քաղաքացիները, որոնց եկամուտը տվյալ շրջանի միջին աշխատավարձից ցածր չէ, որոնք ունեն բարձրագույն կրթության եւ մեքենա գնելու համար խնայողություններ, ինչպես նաեւ բարեկեցության, իշխանության եւ հարգանքի առումով բավական բարձր դրություն։

Այս 3-ից չափանիշներից երկուսը, ըստ հետազոտության հեղինակների, եղել են ռուսաստանցիների 22 տոկոսի մոտ, իսկ բոլոր 3 չափանիշները՝ երկրի բնակչության 8.1 տոկոսի մոտ։

Միջին խավի աճին խանգարել են բնակչության եկամուտների ոչ բավարար աճը եւ ռուսաստանցիների սոցիալ-մասնագիտական կարգավիճակի փոփոխություններում պահպանողականությունը։ Մասնագետները կարծում են, որ միջին խավի ներկայացուցիչների թիվը հասել է իր գագաթնակետին, իսկ տարվա ավարտին կարող է նվազել եւս 5 տոկոսով։