Սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքների հետ կախված դիմում բողոքների, ինչպես նաեւ վերահաշվարկի համար դիմումները կընդունվել այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 21.00-ից մինչեւ 18.00-ն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԿԸՀ նիստում հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Ինչ վերաբերում է տարաբնույթ մեկնաբանություններին, խախտումներին եւ դրանց վերաբերյալ մեկնաբանություններին, ապա դրանց համար «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքը եւ «Ընտրական օրենսգիրքը» սահմանում է համապատասխան ընթացակարգեր: Օրենքով ամրագրված է, որ վերջնական արդյունքների արձանագրություն եւ որոշման ստորագրությունը տեղի է ունենալու 7-րդ օրը: Ի դեպ, այդ ժամանակահատվածը նախատեսված է առկա դիմում-բողոքների քննության եւ արդյունքում վերջնական որոշումներ ընդունելու համար»,-ընդգծել է Մուկուչյանն ու հավելել, որ վերահաշվարկի համար դիմումներ կարելի է ԿԸՀ դիմել այսօր ժամը 12:00-18:00-ը: Այդ ժամկետից հետո ԿԸՀ-ն կամփոփի եւ վերջնական տեղեկատվություն կներկայացնի:
Տիգրան Մուկուչյանը նաեւ ընդգծել է, որ ԿԸՀ-ն գիշերվա ընթացքում որեւէ դիմում չի ստացել:




























