Թուրքիայում հանգստացող վերջին ռուս զբոսաշրջիկներն այս հանգստյան օրերին տուն են վերադարձել. ընդամենը 300 մարդ:
Այն պահին, երբ հայտնի դարձավ թուրքական ավիացիայի կողմից ռուսական «Սու 24» ռմբակոծիչի խոցման մասին, Թուրքիայում մոտավորապես տասը հազար ռուսաստանցի զբոսաշրջիկ կար:
«Կարելի է պատասխանատվությամբ ասել, որ այս պահին Թուրքիայում ոչ մի կազմակերպված ռուսաստանցի զբոսաշրջիկ չի մնացել»,- ասել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցացիայի տրասպորտային հանձնաժողովի ղեկավար Դմիտրի Գորինը «ՌԻԱ Նովոստիին»:
Արդեն կրճատվում է նաեւ Թուրքիայի ուղղությամբ դեռ իրականացվող կանոնավոր չվերթների ծանրաբեռնվածությունը, քանի որ տուրօպերատորներն այլեւս դեպի այդ երկիր զբոսուղիներ չեն կազմում ու չեն առաջարկում: Ինտերնետում Թուրքիայի ուղղությամբ տոմսերի պահանջարկը 50 տոկոսով կրճատվել է:




























