Դեկտեմբերի 7-ին նավթի գներն իջնում են՝ հասնելով 215 թվականի նվազագույն մակարդակին: Փորձագետների կարծիքով, պատճառն այն է, որ ՕՊԵԿ-ը չի փոխել նավթի արդյունահանման քվոտաները:

«Prime»-ի հաղորդմամբ, Մոսկվայի ժամանակով 07:52-ին նավթի Brent տեսակի հունվարյան ֆյուչերսները նվազել են 1.17%-ով՝ հասնելով 42.72 դոլարի՝ 1 բարելի դիմաց: Իսկ WTI տեսակի հունվարի ֆյուչերսների գինը նվազել է 0.99%-ով՝ հասնելով 39.58 դոլարի՝ 1 բարելի դիմաց:

Դեկտեմբերի 5-ին ՕՊԵԿ-ի անդամների հերթական հանդիպման ժամանակ որոշվել է չնվազեցնել նավթի արդյունահանման այժմյան քվոտան՝ օրական 30 մլն բարելը, չնայած շուկայում ավելցուկ կա: Ավելին, ՕՊԵԿ-ի երկրները խոստովանել են, որ իրականում օրական 1.5 մլն բարելով ավելի են արդյունահանում եւ չեն պատրաստվում փոխել այդ կարգը: