Օգոստոսի 25-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից պղնձյա փաթույթներ, թափոն եւ 7 բանալի գողանալու մասին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Քաջարանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նույն կոմբինատի աշխատակից, 22-ամյա Գեւորգ Գ.-ն, ով օրերս մեղայականով ներկայացել եւ տվել է խոստովանական ցուցմունք:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: