Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի Էրեբունու ավիաբազա է հասել ուղղաթիռների առաջին խմբաքանակը:
Ժամանակակից մարտական հարվածային Մի-24Պ ուղղաթիռների եւ բանակային ավիացիայի Մի-8ՄՏ ուղղաթիռների յոթ միավոր բերվել է Կրասնոդարի մարզում գտնվող Հարավային ռազմական օկրուգի ռազմական օդանավակայանից:
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են ՀՌՕ-ի մամուլի ծառայությունից, մինչեւ ընթացիկ տարվա վերջ ուղղաթիռների եւս մի խմբաքանակ կուղարկվի:
Ուղղաթիռները տեղաբաշխված են հարմարեցված կայաններում` ռուսական ավիացիոն միավորման ՄիԳ-29 կործանիչների կողքին: Ավիացիոն միջոցները հավաքումը կիրականացվի ամսվա ընթացքում, ինչից հետո օդաչուները կսկսեն պլանային թռիչքները:
Ռուսական ՀՌՕ-ի ավիաբազան, որը տեղակայված է Երեւանի Էրեբունի օդանավակայանում, ձեւավորվել է 1995-ին: 1998-ի նոյեմբերին ՌԴ-ից բազա են տեղափոխվել բազմաթիվ ՄիԳ-29 կործանիչներ: 2001-ի հուլիսին Էրեբունիում տեղակայված զորամասերից ձեւավորվել է ավիացիոն բազան, որը դարձել է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի բաղադրիչը:




























