«Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների կողմնակիցները տեսանյութ են տարածել, որտեղ ջիհադիստները մեղադրում են աֆղանական «Թալիբան» շարժմանն իրենց ընդհանուր շահերից շեղվելու մեջ, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Khaama-ն:

Տեսանյութում նկարահանված ահաբեկիչների ներկայացուցիչը, որը ներկայանում է որպես Աբու Յասիր ալ Աֆղանի, մեղադրել է թալիբներին Պակիստանի ռազմական հետախուզության հետ համագործակցելու մեջ:

Բացի այդ, ԻՊ-ում դժգոհ են, որ թալիբները չեն ավերում մզկիթները, որոնք ջիհադիստները «ոչ իսլամական» են համարում: