Երեւանի Ազատության հրապարակում, ինչպես նաեւ այլ քաղաքացիական շարժումների պայքարն ինչ-որ դրական բան կտա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:
Նրա խոսքով, յուրաքանչյուր պայքար իր արդյունքներն ունի: «Ինչպիսին կլինեն այս պայքարի արդյունքները, ցույց կտա ժամանակը: Վստահ եմ, որ թեկուզ մեկ մարդու պայքարը, որը բերում է թեկուզ փոքրիկ փոփոխության, անպայման ունի իր ազդեցությունը»,-ընդգծել է Պողոսյանը:




























