Հարավկորեացի զինվորականները նախազգուշական կրակ են բացել Դեղին ծովի բաժանարար գծի մոտակայքում Կորեայի Հանրապետության տարածքային ջրերը մտած անհայտ նավի ուղղությամբ, հայտնում է «Ռենհապ» գործակալությունը։

«ՌԾՈՒ-ն երկար զգուշացումներից հետո նախազգուշական կրակ է արձակել»,- մեջբերում է գործակալությունը ՊՆ ներկայացուցչի հայտարարությունը։

Միջադեպը տեղի է ունեցել Պեննենդո կղզուց ոչ հեռու, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

ՊՆ-ն դեռեւս հստակ տեղեկություններ չունի, թե կոնկրետ որ պետությանն էր պատկանում նավը։ Ենթադրվում է, որ այն կարող էր լինել հյուսիսկորեական կամ չինական ձկնորսական նավ։