«Հյուսիսային հոսք 2» գազատարը շահագործման հանձնելու ժամկետները պլանավորված են 2019թ. 4-րդ եռամսյակում։ Այս մասին ասել է «Գազպրոմի» կառավարման փոխնախագահ Վալերի Գոլուբեւը «Ռուսաստանի գազը 2015» համաժողովի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նշենք, որ դեկտեմբերի 7-ին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել էր, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարը հակասում է ԵՄ շահերին եւ պետք է կասեցվի։ Նրա կարծիքով՝ այդ նախագիծը Ուկրաինային, Լեհաստանին եւ Սլովակին կթողնի առանց միլիարդավոր դոլարների եկամուտի եւ Եվրոպային կախման մեջ կդնի «Գազպրոմից»։



























