Թուրքիայում «զուգահեռ կառույցի» գործով հետաքննության շրջանակներում դեկտեմբերի 8-ի առավոտյան 18 բարձրաստիճան ոստիկաններ են ձերբակալվել։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի 13 նահանգներում համաժամանակյա գործողությունների ժամանակ 18 ձերբակալվածների մեջ են ոստիկանության մաքսանենգության եւ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության նախկին Մեհմեդ Յեշիլքայան, վարչության պետի նախկին տեղակալ Օսման Բալջըն, ոստիկանության ֆինանսական հանցագործությունների Ստամբուլի բաժնի պետի նախկին տեղակալ Յասին Թոփչուն եւ այլք։

Ձերբակալվածները մեղադրվում են  ահաբեկչական կառույցի անդամ լինելու մեջ։

Նշենք, որ Թուրքիան Ֆեթհուլլահ Գյուլնեի շարժումը ահաբեկչական է հայտարարել։