Եգիպտոսի բանակի առնվազն չորս զինծառայող է զոհվել, եւս չորսն էլ վիրավորվել Սինայ թերակղզու հյուսիսում հիվանդանոցի մոտ ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով: Այս մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը:
Միջադեպը, որի մանրամասները ճշտվում են, տեղի է ունեցել Գազայի հատվածի հետ սահմանին՝ Ռաֆահ բնակավայրում, հայտնում է ՏԱՍՍ-ը:




























