Հայաստանի վարչապետ, «Այո»-ի կենտրոնական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը լուրջ չի համարում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարի հայտարարությունը, թե մոտ կես միլիոն ձայն կեղծվել է հանարքվեի ժամանակ

«Լո՞ւրջ եք համարում Զուրաբյանի հայտարարությունը: Անկեղծորեն, դուք հավատո՞ւմ եք, ես այդ կարծիքը չեմ կիսում»,- այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին կայացած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից ժամեր անց Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, որ  ընտրակեղծարարությունները համակարգային բնույթ են կրել, եւ մոտ կես միլիոն ձայն է կեղծվել:

Նշենք, որ դեկտեմբերի 7-ին վաղ առավոտյան ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ հանրաքվեի քվեարկության ժամանակ «Այո» է քվեարկել ընտրողների 825 851 ընտրող (63,35 տոկոսը), «Ոչ»՝ 421600 ընտրող (32,35 տոկոսը):

Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմում է 53 332, անճշտությունների թիվը՝ 824: