ԻՊ գրոհայինները եւս 5 ռուսաստանցու են մահապատժի ենթարկել։ Այս մասին հայտնել են Հյուսիսային Կովկասի ուժային կառույցներում LifeNews-ի աղբյուրները։

Նախնական տեղեկություններով՝ ռուսաստանցիներին սպանել են լրտեսության մեջ կասկածելու համար։ Զոհերի ինքնությունը պարզվում է։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ համացանցում հայտնված տեսանյութում ռուսաստանցուն սպանած ԻՊ դահիճը եղել է ՌԴ մեկ այլ քաղաքացի՝ Անատոլի Զեմլյանկան։