Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, դեկտեմբերի 8-ին, ժամը 10.01-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի «Թագուհին Ձորի» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 148-րդ կմ-ում բախվել են «Տոյոտա Պռադո» մակնիշի 17 RR 707 համարանիշի (վարորդ` 66-ամյա Ա. Մ.) եւ «Ման» մակնիշի 612 OR 61 համարանիշի  ( վարորդ` 31-ամյա Ա. Ա.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Տոյոտա Պռադո» ավտոմեքենայի ողեւոր`  13-ամյա  Ս. Գ.-ն տեղի ուժերով տեղափոխվել է Վայքի ԲԿ,  որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Մ.-ին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Վայքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Հրշեջ-փրկարարներն անջատել են ավտոմեքենայի մարտկոցը եւ փակել գազի բալոնի փականը: