Ավստրիական Լինց քաղաքում վերացրել են նույնասեռական զույգի պատկերով լուսացույցները, գրում է Mashable-ը:

«Լուսացույցները նախատեսված են ճանապարհային երթեւեկության համար եւ չպետք է խորհուրդ տան ինչպես ապրել»,- պարզաբանել է Ավստրիայի ծայրահեղ աջական կուսակցության ներկայացուցիչ Մարկուս Հայնը: 

Պորտալի տվյալների համաձայն, Հայնն ի սկզբանե դեմ է եղել նման լուսացույցներին, դրանք  «բացարձակապես անպետք» կոչելով, գրում է Gazeta-ն:

Անսովոր պատկերներով լուսացույցները Վիեննայում առաջին անգամ տեղադրել էին   «Եվրատեսիլ» մրցույթից առաջ, որպես հանդուրժողականության նշան: Հետագայում նման բան էին արել նաեւ Զալցբուրգում, Լինցում եւ գերմանական Մյունխենում: