Բրիտանացի մի ընտանիք տոնածառը տեղադրել է առաստաղին, որպեսզի պաշտպանի այն Փոթորիկ մականունով կատվի հարձակումներից, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը։

25-ամյա Նատաշա Սմիթն ու 37-ամյա Ուեյն Ռուդին առաջին անգամ ընտանի կենդանու հետ են պատրաստվում Սուրբ Ծննդյան տոնին։ Թերթը նշում է, որ տոնածառը փրկելու համար զույգը ստիպված է եղել այն կախել առաստաղից։ Ծառը օրիգինալ ձեւով տեղադրելու համար անհրաժեշտ է եղել 1 ամբողջ օր։ Ընտանիքը առաստաղին տեղադրված տոնածառի տակ նվերներ է դրել, իսկ հատակին կանգնեցրել է Սուպերմենի կերպարը, որը իբր թե պահում է եղեւնին։

«Բոլորը գիտեն, թե կատուներն ինչ անկարգություններ են անում»,- ասել է Սմիթը՝ նշելով, որ Փոթորիկը հատկապես խելագար է, իսկ տոնածառն ինքն իրենով հեշտ որս է կատուների համար։