Ուելսի Սուոնսի քաղաքում բնակվող մի կին՝ Սիլվիա Փոուփ անունով, իր տան հյուրասենյակի առաստաղը զարդարել է 41 հազար դոլար արժողությամբ սուբծննդյան 2530 խաղալիքներով: Հարդարանքի համար երեք ամիս է պահանջել, այնպես որ նա դեռ սեպտեմբերից էր սկսել կախել խաղալիքները, գրում է Lenta-ն:

Ինչպես հայտնում է պարբերականը, 73 ամյա բրիտանուհին իր հավաքածուն սկսել էր հավաքել 1999 թ. ու ամեն տարի դրանցով զարդարում է իր բնակարանը: Նա կարող է պարծենալ հազվագյուտ խաղալիքներով՝ լոնդոնյան կարմիր ավտոբուսի, նյույորքյան տաքսու, օդանավերի, հնաոճ հեռախոսների, ուղղաթիռների ու կոկա կոլայի բանկայի տեսքով:

«Ես պաշտում են դրանք ( խաղալիքները): Բոլորը սկսում են ժպտալ, երբ տեսնում են, թե ինչ շատ խաղալիքներ կան իմ հյուրանոցի առաստաղին: Իմ թոռնիկները խաղում են դրանցով ու մենք հրաշալի ժամանակ ենք անցկացնում»,- պատմել է Փոուփը:

Բրիտանուհին տարեկան մոտավորապես 200 դոլար է ծախսում նոր խաղալիքներ կամ ամանորյա զարդեր գնելու համար: «Հաջորդ շաբաթ ես մի քանի օրով Փարիզ կմեկնեմ: Ես պատարստվում եմ սուրբծննդյան տոնավաճառ այցելել ու հույս ունեմ, որ ինձ կհաջողվի այնտեղից շատ նոր խաղալիքներ բերել: Երբ Նյու Յորքում էի, ես ստիպված էի եւս մեկ ճամպրուկ գնել, որպեսզի կարողանայի բերել իմ հավաքածուի համար այնտեղ ձեռք բերած բոլոր խաղալիքները: Հոյակապ էր»,- հավելել է բրիտանուհին: