Միջազգային խումբը հաստատել է, որ սովորական գետաձիերը (Hippopotamus amphibius) երբեմն միս են ուտում: Այսինքն այս կենդանիներին կարելի է դասել ոչ պարտադիր մսակերների թվին, չնայած նախկինում նրանք բացառապես խոտակեր էին համարվում: Ավելի մանրամասնորեն այդ բացահայտման մասին պատմվում է   Mammal Review ամսագրում:

Դիտարկման շնորհիվ գիտնականները պարզել են, որ գետաձիերը երբեմն գողանում են կոկորդիլոսների որսը եւ լեշ են ուտում: Չնայած այն բանին, որ նման պահվածքը նրանց բնորոշ չէ, Արեւելյան եւ Հարավային Աֆրիկայում ապրող գետաձիերն ուրիշներից ավելի հաճախ են  սնվում մսով եւ աղիներով, գրում է  Lenta-ն:

Գիտահետազոտողները համարում են, որ նման սննդակարգը շատ առումներով բացատրում է այն օրինաչափությունը, որի համաձայն, գետաձիերը այլ խոտակերներից ավելի հաճախ են տառապում սիբիրյան խոզի բռնկումներից: Գիտնականների կարծիքով, հիվանդացման բարձր աստիճանի պատճառը հիվանդ կենդանիների, այդ թվում նաեւ` այլ գետաձիերի միսն ուտելն է, ինչը համընկնում է մարդակեր-գետաձիերի վերաբերյալ  նախկին դիտարկումներին: 

«Գետաձիերը կետերի մոտ ազգականներն են, որոնք բացառապես մսակեր են: Այժմ մենք երկու տեսակի միջեւ ընդհանուր բան ենք գտել», — ասել է պրոֆեսոր Մարկուս Կլաուսը` հետազոտության հեղինակներից մեկը: