Մեծ Բրիտանիայում ավելի քան 35 հազար մարդ խնդրագիր է ստորագրել ԱՄՆ Հանրապետական կուսակցության անունից նախագահի պաշտոնում առաջադրված Դոնալդ Թրամփի մուտքն արգելելու համար, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։

«Մեծ Բրիտանիան շատ մարդկանց է արգելում մուտք գործել իր երկիր ատելություն քարոզող բառերի համար»,- ասված է խնդրագրի տեքստում։

Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարը իրավունք ունի մուտքի արգելանք սահմանել  մարդկանց նկատմամբ, եթե նրանք անթույլատրելի վարք են դրսեւորում։

 Ավելի վաղ Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը հայտնել էր, որ կցանկանար անձամբ ցույց տալ միլիարդատեր Դոնալդ Թրամփին, թե ինչպես են աշխատում մայրաքաղաքի ոստիկանները։ ԱՄՆ նախագահի թեկնածուն դրանից առաջ հայտարարել էր, թե Լոնդոնի ոստիկանները արմատականների պատճառով վախենում են մտնել որոշ թաղամասեր։ Ջոնսոնի խոսքով՝ անհեթեթ է խոսել այդ մասին, քանի որ քաղաքում խոսում են ավելի քան 300 լեզուներով եւ այն պատմականորեն շատ բազմաշերտ է եղել։