ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կարծում է, որ կառավարությունում պետք է լինեն եւ լավ եւ վատ տղաներ։
«Օրինակ ես լավ տղա եմ»,- ասել է նա ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ, փոխանցում է Gazeta-ն։
Ավելի վաղ Մեդվեդեւը խոստովանել էր, որ նավթագազային ոլորտում խնդիրներ կան եւ նշել էր, որ նավթի ներկայիս գինը վերջին 17 տարիների ամենացածր գինն է։




























