Տեղի ունեցածը դժվար թե կարելի է անվանել ժողովրդի կամարտահայտում: Այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռորբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:

«Դեկտեմբերի 6-ի ամբողջ օրը մենք ուշադրությամբ հետեւել ենք քվեարկության ընթացքին, իսկ այնուհետ՝ ձայների հաշվարկին ու արդյունքների հրապարակմանը: Տեղի ունեցածը դժվար թե կարելի է անվանել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ժողովրդի կամարտահայտում: Տարբեր քաղաքական կուսակցությունների, հասարակական շարժումների, դիտորդների եւ լրատվամիջոցների կողմից արձանագրված կոպիտ խախտումների համատարած բնույթը հասարակական ընկալման մեջ հանրաքվեի արդյունքները զրկում է լեգիտիմությունից: Այդպիսի ընկալման հետեւանքները հղի են երկրի ապագայի համար բազմաթիվ վտանգներով»,-2rd.am-ին ասել է Սողոմոնյանը: