ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կասկածում է, որ Ուկրաինան կվերադարձնի իր պարտքը։
«Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ նրանք չեն վերադարձնի, քանի որ խաբեբաներ են։ Նրանք հրաժարվում են վերադարձնել գումարը, իսկ մեր արեւմտյան գործընկերները ոչ միայն չեն օգնում, այլ նաեւ խանգարում են»,- ասել է նա ռուսական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ եւ նշել, որ հույսը վերջում է մեռնում։
ՌԴ վարչապետը զարմանում է, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները սկսել են խոսել այն մասին, որ դա «այնքան էլ սուվերեն պարտք չէ»։ Նա նշել է, որ ԱՄՀ-ն պետք է արտահայտի պետությունների մեծ մասի դիրքորոշումը, բայց առաջին անգամ պրակտիկայում որոշում է կայացրել, որը քաղաքական պատճառներով ուղղված է պարտապանի տնտեսության աջակցությանը, փոխանցում է Gazeta-ն։
«Դա սասանում է ԱՄՀ հանդեպ վստահությունը»,- ասել է նա։



























