Դեկտեմբերի 8-ին, ժամը 11.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Էջեւան քաղաքի Իջեւանյան փողոցում՝ թիվ 1 հիմնական դպրոցի դիմացի ճանապարհին, վրաերթի է ենթարկել նշված դպրոցի 3-րդ դասարանի աշակերտ Ռոման Մ.-ին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: