Չնայած Հայաստանի բարդ տնտեսական իրավիճակին՝ Կառավարությունը չի հրաժարվի չաշխատող մայրերին նպաստ տրամադրելուց: Այս մասին դեկտեմբերի 9-ին Հայաստանի խորհրդարանում հայտնել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ 2016 թ. Հայաստանի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:
Մինչ շատ երկրներ վերանայել են իրենց սոցիալական պարտավորությունները, Հայաստանը ոչ միայն պահպանում է գործող պարտավորությունները, այլեւ չի հրաժարվում նորերը ստանձնելուց: «Խոսքը նաեւ չաշխատող մայրերի ժամանակավոր անաշխատունակության նպաստի մասին է: 2016 թ . նման նպաստ կստանան մոտավորապես 30 հազար մայրեր: Այդ նպատակների համար մոտավորապես 4 մլրդ դրամ է հատկացվելու ( շուրջ 8.25 մլնդ դոլար –խմբ)»,- հավելել է վարչապետը:



























