Մինսկում դեկտեմբերի 8-ին կայացած երկկողմ հանդիպմանը ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբն ամփոփել է Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջեւ 2015թ. համագործակցության պլանի իրականացումը:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկման ու վերջնական համաձայնեցումից հետո կողմերը ստորագրել են 2016թ. երկկողմ աշխատանքային պլանի նախագիծը: Նշված փաստաթուղթը կհաստատվի ՀՀ եւ ԲՀ պաշտպանության նախարարներների կողմից դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի շրջանակներում:




























