ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ դեկտեմբերի 9-ին, մեկնել է Մոսկվա:
Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական պատվիրակությունը կմասնակցի Մոսկվայում անցկացվելիք ՀԱՊԿ-ի ռազմական կոմիտեի արտահերթ նիստին:




























