Հայաստանում դեկտեմբերի 6-ին անցկացված սահմանադրական հանրաքվեի ընթացքում արձանգրվել է ավելի քան 900 խախտում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը՝ նշելով, որ արձանագրված 78 բողոքները չեն արտահայտում ընտրախախտումների իրական թիվը:

«900-ից ավելի խախտում է արձանագրվել՝ տարբեր ձեւերով, եղել են ահաբեկման դեպքեր, եղել են խախտումը չգրանցելու դեպքեր, եւ այլն»,-ասաց նա:

Վարուժան Հոկտանյանը նշեց, elections.trancparency.am կայքի միջոցով նույնպես կարելի է հասկանալ հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումների իսկությունը:

«elections.trancparency.am-ում նայելով տվյալ տեղամասի տվյալները եւ,  եթե մեծ տոկոս է կազմում «այո»-ն, ուրեմն լուրջ հիմք կա ասելու, որ լցոնում եղել է տվյալ տեղամասում»: