ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կազմել է 484.79 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.19 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 529.88 դրամ (աճել է 3.85 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 729.95 դրամ (աճել է 2.42 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.00 դրամ (մնացել է անփոփոխ):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 221.95 դրամ, ոսկին՝ 16,710.14 դրամ, պլատինը՝ 13,279.58 դրամ:
Դեկտեմբերի 9-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 485.65 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 485.75 դրամ:



























