Քուրդ կանանցից կազմված ժողովրդական ջոկատները «Իսլամական պետության» գրոհայինների համար ամենագլխավոր սպառնալիքներից մեկն են: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Independent-ը:
«Նրանք կարծում են, որ պայքարում են հանուն իսլամի: Նրանք հավատում են, որ եթե ԻՊ-ից որեւէ մեկը սպանվում է աղջկա ձեռքով, նա դրախտ չի ընկնում»,-հայտարարել է կանանց ջոկատներից մեկի հրամանատարը:
Պարբերականը նշում է, որ երիտասարդ կանանցից կազմված ջոկատները ձեւավորվել են 3 տարի առաջ եւ առանցքային դեր են խաղացել Քոբանիի համար պայքարում: 20-ամյա կին զինվոր Էֆելինի խոսքով, եթե ԻՊ-ի գրոհայինները որոշեն վերադառնալ Քոբանի, ապա «նրանցից ոչ մեկը ողջ չի մնա»:
Նշվում է, որ նման ջոկատների գործունեությունը հակասում է հասարակության մեջ կնոջ դերի մասին ջիհադիստների այն պատկերացումներին:
Իրենց հռչակագրում ԻՊ-ի գրոհայինները քննադատում են գենդերային հավասարության գաղափարները եւ պնդում, որ կնոջ հիմնական դերը մայր եւ օջախի պահապան լինելն է:



























