Դեկտեմբերի 9-ին ոստիկանության Անիի բաժնում հաղորդում է ստացվել, որ 49-ամյա Վարշամ Հովհաննիսյանի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան ժամը 15.10-ի սահմաններում Երեւան-Գյումրի ճանապարհի 100-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել «ՈՒԱԶ-390945»-ի:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով Վարշամ Հովհաննիսյանը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:



























