Դեկտեմբերի 9-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19-ի սահմաններում 1983 թ. ծնված Կարեն Ա.-ի վարած «MAZDA PREMACY 1.8» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ճանապարհի 50-րդ կմ-ի հատվածում բախվել է «ԶԻԼ 130» ավտոմեքենայի հետնամասին, ինչի հետևանքով «MAZDA PREMACY 1.8»-ն այրվել է:

Ոստիկանությունից հայտնում են, որ Կարեն Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: