Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը տեղափոխվել է Փարիզի հիվանդանոցներից մեկը, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով BFM-ն:
Նշվում է, որ 83-ամյա Շիրակին հիվանդանոց տեղափոխելու պատճառը նրա վատ ինքնազգացողությունն է: Այս մասին հայտնել է նրա դուստրը:
Միաժամանակ նա նշել է, որ հոր ինքնազգացողությունը «մտահոգությունների տեղիք չի տալիս»:
Հիվանդանոցում Ժակ Շիրակը պետք է ամբողջական հետազոտություն անցնի:




























