Աֆղանստանի անվտանգության ազգային տնօրինության ղեկավարը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին, հաղորդում է Gazet-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Նրա խոսքով, այդ որոշման պատճառը երկրի նախագահ Աշրաֆ Գանիի քաղաքական կուրսի հարցում առկա տարաձայնություններն են:
Նշվում է, որ նա հրաժարական է տվել Քունդուզի հիվանդանոցի գնդակոծությունից եւ Քանդահարի օդանավակայանի վրա հարձակումից հետո առաջացած դժգոհության ֆոնին:




























